ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կոնստանտին Օրբելյանը կրկին «Գրեմմի» հավակնորդ է

Կոնստանտին Օրբելյանը կրկին «Գրեմմի» հավակնորդ է
10.02.2019 | 13:57

ՌԴ վաստակավոր արտիստ, դիրիժոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին «Գրեմմի» հավակնորդ է: «Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում առաջադրված է նաև Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ Օրբելյանի ղեկավարությամբ:


«Գրեմմի» 61-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 10-ին Լոս Անջելեսում: Հանրային հեռուստաընկերությունը մրցանակաբաշխությունը կհեռարձակի փետրվարի 11-ին, ժամը՝ 05։00-ին:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ